ՈՒԵՖԱ. «Թե որտեղ կխաղան Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականները` նրանց գործն է»

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության ղեկավարը Ուիլյամ Գալլասը, այս փուլում նախատեսվում է ընտրական խաղերի անցկացում Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ երկու երկրներում: Սակայն նա չի բացառել, որ կարող է հնարավորություն ստեղծվել նաեւ այդ հանդիպումները չեզոք գոտում անցկացնելու համար. «Թե որտեղ կխաղան Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականները` նրանց գործն է»: «Այդ հանդիպումը կարող է կայանալ նաեւ չեզոք դաշտում, որի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է այդ երկրների ֆեդերացիաների պայմանավորվածությունը: Եթե այդ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները չկարողանան պայմանավորվել, ապա խաղի անցկացման մասին որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ն: Չի բացառվում, որ կարող է որոշվել այդ խաղերը Բաքվում եւ Երեւանում անցկացնել»,-հայտարարել է Գալլասը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:



Նշենք, որ մոլդավական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի կազմակերպությունների ղեկավարները արդեն քննարկում են խաղը չեզոք գոտում անցկացնելու մասին հարցը, եւ այլ տարբերակների թվում ադրբեջանական կողմը առաջարկել է խաղն անցկացնել Մոլդովայում:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---