Անկարան կարող է դժգոհություն հայտնել այն առնչությամբ, որ Ֆրանսիան Հայաստանի տարի է հռչակել 2006 թվականը

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիա է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ֊-Բլազին, որը հանդիպելու է իր թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլի հետ: Այցի նախօրեին «Զաման» թերթը գրել է. «Ֆրանսիան Հայաստանի տարի է հռչակել 2006 թվականը, եւ Անկարան կհայտնի իր դժգոհությունն այդ առնչությամբ»: Թուրքական թերթի վկայությամբ, «Ֆրանսիան այս այցը դիտում է որպես շրջադարձային կետ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում»: Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո լարվածություն առաջացավ Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---