Տնտեսագետ. Գնաճի պայմաններում պետք է կրճատել ծախսերն ու բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը

Տնտեսագետ. Գնաճի պայմաններում պետք է կրճատել ծախսերն ու բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը

PanARMENIAN.Net - Գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճի ֆոնի վրա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է վերանայի իր վարքագիծը, վստահ է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «Անհրաժեշտ է առաջին հերթին կրճատել ծախսերն ու բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը»,-ասել է նա այսօր մամլո ասուլիսում: Հակառակ դեպքում, ըստ նրա, Հայաստանի բնակչությունը ծանր կտանի գազի սակագնի բարձրացումն ի դեմս «Ռուսգազարդի»:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը «Ռուսգազարդի» կողմից Հայաստանի համար՝ նա նշեց, որ սպառողի համար, անշուշտ, այդ գինն ավելի պակաս կլիներ, եթե «ՀայՌուսգազարդը» բարելավեր մենեջմենթը և չօգտվեր մենաշնորհատերի արտոնություններից:

Վիլեն Խաչատրյանը հավելել է, որ երկիրը կարող է դուրս գալ ծանր վիճակից բարձր տեխնոլոգիաների զարգացման ու կրթության միջին մակարդակի բարձրացման հաշվին:

Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, Հայաստանը չի կարող մի կողմում մնալ համաշխարհային միտումներից: Համաշխարհային շուկայում վառելիքի գների աճը կանխատեսվում է 9,3 տոկոսի չափով, ոչ վառելիքային գնաճը՝ 5,2 տոկոսով, և մենք չէինք կարող խուսափել այդ միտումներից, քանի որ մեր գնաճի պատճառը ոչ թե ներքին բնյութ ունի, այլ արտաքին է, ներկրված»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում ամենացածր գնաճն է ԱՊՀ-ում:

Իր հերթին Սպառողների միություն ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ գազի գնի բարձրացումը հանգեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի էլ ավելի բարձրացմանը, չնայած, որ էլեկտրաէներգիայի արտադրությունում գազի բաժինը ընդամենը 30 տոկոս է կազմում: Նա հորդորեց հանրությանն ու իշխանություններին միավորվել լուծելու համար էներգակիրների սակագների բարձրացման հարցը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---