Նիգերիան հնարավոր է չմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթին

Նիգերիան հնարավոր է չմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթին

PanARMENIAN.Net - Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստները կոնֆլիկտի մեջ են մտել ազգային ֆեդերացիայի հետ: Նամբիայի հետ ոչ ոքի` 1:1, խաղալուց հետո նրանք հրաժարվել են հավելավճարից` դժգոհելով չափից և հանձնման ձևից:

Դրանից հետո նրանք հրաժարվել են մեկնել Բրազիլիա և մասնակցել Կոնֆեդերացիայի գավաթին: Նրանք առաջարկել են երկրի չինովնիկներին իրենց փոխարեն մտնել խաղադաշտ: Ֆուտբոլիստները դժգոհ են նաև, որ գլխավոր մարզիչ Ստեֆան Կեշին իր գրպանից է վճարում օգնականների աշխատավարձերը:

Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը կկայանան հունիսի 15-30-ը: Նիգերիան ընդգրկված է Իսպանիայի, Ուրուգվայի և Թաիթիի խմբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---