Նախագահական ընտրությունների կապակցությամբ Իրանը փակել է սահմանը Թուրքիայի ու Իրաքի հետ

Նախագահական ընտրությունների կապակցությամբ Իրանը փակել է սահմանը Թուրքիայի ու Իրաքի հետ

PanARMENIAN.Net - Իրանը ելնելով անվտանգության նկատառումներից նախագահական ընտրությունների ժամակաշրջանում փակել է սահմանը իր երկու հարևանների հետ, հայտնել է «Թրենդի» հատուկ թղթակիցը Թեհրանից:

«Իրանը փակել է սահմանը, ելնելով անվտանգության նկատառումներից»,-ասել է ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլահանին: Իլամ, Արևմտյան Ատրպատական ու Կերմանշահ գավառները, որտեղ փակվել է սահմանը, սահմանակից են Թուրքիային ու Իրաքին:

«Տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է, սակայն իրանցի ուխտավորները, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ, կարող են ազատ դա անել»,-ասել է Աբդոլլահանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---