Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում Հայաստանի նախագահ լինել ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո

Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում Հայաստանի նախագահ լինել ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո

PanARMENIAN.Net - Բարերար Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում Հայաստանի նախագահ լինել ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո: «Ես լավ եմ անում այն, ինչ գիտեմ՝ ծրագրեր եմ իրականացնում կրթական ու բարեգործական ոլորտներում»,-ասել է նա Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում:

Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ չունի քաղաքական գործչին հատուկ որակներ: «Ես շատ բան եմ անում Հայաստանի համար որպես Ռուսաստանի քաղաքացի»,-ասել է նա:

Բարերաը նշել է, որ Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ՝ տարբերվելով այն մտածելակերպից և մթնոլորտից, որտեղ նա արդեն սովորել է ապրել:

Միաժամանակ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ լավ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---