«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը լավագույնն է ճանաչվել ԻԿՕՄ գագաթնաժողովում

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը լավագույնն է ճանաչվել ԻԿՕՄ գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - 2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:

Հայտերի ուսումնասիրումը տեղի է ունեցել 2013 թ. մայիս ամսին, որի արդյունքում «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն 2013 թ. օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները:

Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր չունեն աշխարհագրական հայրենիք /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/: Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---