Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է15 հունիսի 2013 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն` երեք հավասար շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է: Հայաստանի դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը, իսկ նանջագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանը պահում են առյուծը և արծիվը, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, ճյուղը, հասկերի խուրձը, շղթան և ժապավենը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Զինանշանի գույները խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները: Այն Հայաստանի 1-ին Հանրապետության զինանշանն է, որի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: ՀՀ օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությամ հիման վրա, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |