Google-ն ինտերնետ կապ կտրամադրի օդապարիկների միջոցով (վիդեո)

Google-ն ինտերնետ կապ կտրամադրի օդապարիկների միջոցով

PanARMENIAN.Net - Google ընկերության ինժեներները Նոր Զելանդիայում սկսել են Project Loon նախագծի շրջանակներում ինտերնետի տրամադրումը աէրոստատների միջոցով ապահովելու առաջին փորձարկումները: Առաջին փուլում 50 մասնակիցներ Քրայսչերչ քաղաքից կարողացան հաջողությամբ միանալ Ինտերնետին: Փորձարկվողների տների տանիքներին տեղադրված անտենաները ընդունում էին ազդանշանը աէրոստատից 3G տեխնոլոգիայով:

Ինչպես հայտնում է ավստրալական ԱԱՊ լրատվական ծառայությունը, ապագայում նման փորձարկումներ կանցկացվեն նաև Ավստրալիայում և Արգենտինայում: Google-ի ինժեներները հայտարարում են, որ նրանց աէրոստատները կարող են օդում մնալ մինչև 100 օր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---