Ադրբեջանի համբերության հետ խաղալը շատ վտանգավոր է, «զգուշացնում է» ԱՀ ԱԳՆ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի տարածքների օկուպացիան առաջին հերթին ձեռնտու է հեց Հայաստանին»,-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի արդյունքների հիման վրա հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, «ժամանակը աշխատում է Երեւանի դեմ, իսկ ադրբեջանական հողերի ազատագրումը կբարելավի Հայաստանի միջազգային իմիջը»: Միեւնույն ժամանակ, Ա. Ազիմովի խոսքերի համաձայն, Ադրբեջանի համբերության հետ խաղալը «շատ վտանգավոր է, քանի որ այն անսահման չէ»:



Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդի փոփոխության հնարավորությունների վերաբերյալ հարցին` Ա. Ազիմովը հայտնեց, որ «ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը համապատասխան փորձ ունի Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար»: «Չպետք է մոռանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամ-պետությունների թափվող ջանքերի մասին»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Արազ Ազիմովը նշեց, որ այսօր ժողովրդական դիվանագիտության հնարավորությունները դեռ չեն օգտագործվում եւ կողմերը կօգտագործեն այդ լծակը հետագայում, երբ « Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության ստեղծման համար քայլեր անելու անհրաժեշտություն լինի»
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---