Վանաձորի Ա.Մյասնիկյան - Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհի փլուզման վտանգ կա![]() 17 հունիսի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ա.Մյասնիկյան - Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել` առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ գրունտային ջրերի հետևանքով տվյալ ճանապարհահատվածում առաջացել է 30սմ տրամագծով անցք, որի շուրջ առկա է փլուզման վտանգ (2քմ): Դեպքի մասին տեղյակ են պահվել Վանաձոր քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունն ու հաղորդում նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |