WHO. Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ծրագիրը դրական արդյունքներ է ունի![]() 19 հունիսի 2013 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Առողջապահութան նախարար Դերենիկ Դումանյանի հրավերով աշխատանքային կարճատև այցով Հայաստանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը: Մինչ ԱՀԿ-Հայաստան համագործակցության հարցերի քննարկումը, Դերենիկ Դումանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները և այն մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին առողջապահական քաղաքականության հիմքում են լինելու։ Նախարարը կարևորել է հատկապես ԱՀԿ-ի քաղաքականությանը համահունչ ՀՀ Առողջապահության քաղաքականության հայեցակարգի մշակումը, որի հիմնական ուղղությունների շուրջ էլ կձևավորվեն բարեփոխումների ապագա ծրագրերը։ Դ երենիկ Դումանյանը խոսել է նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջապահական համակարգի ֆինանսավորման հայեցակարգի, դեղորայքային քաղաքականության, հանրային առողջապահական ծառայությունների զարգացման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սկրինինգների իրականացման, մոր և մանկան առողջության պահպանման, առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում ծառայությունների տրամադրման կազմակերպման և կառավարման օրինակելի մոդելի, ինչպես նաև ախտորոշման ու բուժման չափորոշիչների ներդրման և այլ ծրագրերի մասին։ Անդրադառնալով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ արդյունավետ աշխատանքին` Դերենիկ Դումանյանը նշել է, որ վերջերս ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստերից մեկում մանրամասն ներկայացվել են այդ համագործակցության արդյունքները։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է աջակցելու ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերին։ Նա բարձր է գնահատել հատկապես Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ծրագրի դրական արդյունքները, ինչպես նաև մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազումը։ Ընդգծել է, որ դեռևս լուրջ խնդիր է հանրապետությունում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մեծ տարածվածությունը, ուստի խրախուսելի են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվող սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգները։ Ջակաբը կարևորել է նախարարության հաստատակամությունը համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, մանավանդ, որ դրան նպատակաուղղված ծրագրերն ու մոտեցումները բխում են եվրոպական ուղեցույցներից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |