Երևանի տարբեր հատվածներում վաղը համերգներ կլինեն՝ նվիրված Էդիթ Պիաֆի երգարվեստին

Երևանի տարբեր հատվածներում վաղը համերգներ կլինեն՝ նվիրված Էդիթ Պիաֆի երգարվեստին

PanARMENIAN.Net - 1982 թվականից Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է սիրողական թե պրոֆեսիոնալ երաժիշտների` միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: 2007 թվականից այն նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումները համակարգում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: 2010 թվականից Երաժշտության տոնի պաշտոնական գործընկերն է Orange-ը:

Այս տարի Երաժշտության տոնը նվիրված է Էդիթ Պիաֆի երգարվեստին, վերջինիս մահվան 50-րդ տարելիցի առթիվ: Ի տարբերություն նախորդ տարիներին՝ այս տարի ի հավելումն մայրաքաղաքի տարբեր վայրերում կազմակերպվող համերգներին, Ֆրանսիայի դեսպանության տարածքում տեղի կունենա սկսնակ և սիրողական կատարողների կենդանի համերգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---