ԱԻՆ օդադեսանտային ջոկատը պարբերաբար կմարզվի ՊՆ մասնագետների հետ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։ Օդադեսանտային փրկարարական ջոկատի 18 անդամներ ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են ուսումնական թռիչքներ։ Դասընթացի բոլոր մասնակիցներն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8 նորեկներին, որոնք առաջին անգամ պարաշյուտով թռել էին մոտ մեկ ամիս առաջ, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբիրելյանը հանձնեց այդ փաստը հաստատող հատուկ կրծքանշաններ։ ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |