Մեկնարկեց 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 21 հունիսի 2013 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագրով 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ մինչ այդ ասաց. «ՏՏ ոլորտում վերջին տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մեծածավալ աշխատանք է կատարվել և արդյունքներն արդեն ակնհայտ են: 5 տարի առաջ և այսօր. մեր ունեցած առաջընթացն էական է` տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության և նորարարական արտադրանքի ծավալներով: Եվ սա նաև միջազգային զարգացումների հետ համեմատ: Դրա վկայությունն այն է, որ համաշխարհային բրենդերը մեր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են Հայաստանին և այստեղ են բացվում նրանց տարածաշրջանային կենտրոնները»: Նա կարևորեց Սիլիկոնյան հովտում կենտրոնացված և համակարգված աշխատանքը, որ հատկապես խթանում է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Որպես օրինակ` առնվազն 100 կազմակերպություն արդեն գործակցելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն ավելացրեց. «Սիլիկոնյան հովիտն արդեն արդյունավետ գործակցում է Հայաստանի հետ և մենք ուզում ենք գործակցությունը շարունակել, միասին աշխատելու նախադրյալներ և հնարավորություններ կան: Իսկ ԴիջիԹեք Բիզնես ֆորումը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք է ցույց տալ ձեռքբերումներն ու ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունները»: Նա առանձնացրեց հատկապես Սինգապուրի ներկայացուցչության մասնակցությունն ու նկատեց, որ նրանք մեծ ձեռքբերուներ և իսկապես ներկայացնելու բան ունեն: Իսկ ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն: Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարարայցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am,IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy,Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ: Պետության կողմիցտրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսներինախարարությունը, ՀՀ սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը: «Եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80%-ն էր արտահանվում, իսկ 20%-ը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր արդեն արտահանվում է շուրջ 60%-ը, իսկ 40%-ը սպառվում է ներքին շուկայում:Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական, և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |