Վաղը տեղի կունենա Ս.Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը

Վաղը տեղի կունենա Ս.Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Վաղը Երևանի հեծանվահրապարակում տեղի կունենա Արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի XII հանրապետական հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:

Հուշամրցաշարի մասնակիցները առավոտյան ժամը հեծանվահրապարակից 10-ին կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ս.Գևորգյանի հիշատակին։ Այնուհետև կվերադառնան հեծանվահրապարակ, և կմեկնարկի եզրափակիչ մրցությունը, հայտնում է ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---