Ժակ Շիրակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է ղարբաղյան հարցը10 փետրվարի 2006 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Հանդիպմանը, որը տեւել է մոտ մեկ ժամ, հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ժ. Շիրակը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այսօր 19:45 երեւանյան ժամանակով Փարիզի Ռամբույե արվարձանում կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանց կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այնուհետեւ, 20:30 Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն դեմ առ դեմ: Բանակցությունները կանցկացվեն փակ դռների ետեւում: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը մամուլի համար հայտարարություններ չեն անի: Չի բացառվում, որ կարճ հայտարարությամբ հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |