Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կապ չունի աշխարհով մեկ Սնոուդենի տեղափոխությունների հետ

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կապ չունի աշխարհով մեկ Սնոուդենի տեղափոխությունների հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չի հատել ռուսական սահմանը: Ըստ Լավրովի, ռուսական կողմը կապ չունի Սնոուդենի տեղափոխությունների հետ աշխարհով մեկ:

Կիրակի օրը Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ Սնոուդենը Հոնգկոնգից ժամանել է Մոսկվա «Աէրոֆլոտի» չվերթով և քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից: Այժմ Սնոուդենի գտնվելու վայրն անհայտ է:

Սնոուդենի դեմ քրեական գործ է հարուցվել լրտեսության մեջ մեղադրանքով՝ նա հրապարակել է գաղտնի տեղեկություններ ամերիկյան հետախուզական ծառայությունների մասին: Վաշինգտոնը մտադիր է հասնել նրա արտահանձնմանը:

Չինաստանի ԱԳՆ-ն չհիմնավորված և անընդունելի է համարել մեղադրանքները Սնոուդենին միտումնավոր օգնելու վերաբերյալ, գրում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---