Հույն սոցիալիստներն ամրապնդել են իրենց դիրքերը երկրի նորացված կառավարությունում

Հույն սոցիալիստներն ամրապնդել են իրենց դիրքերը երկրի նորացված կառավարությունում

PanARMENIAN.Net - Հույն սոցիալիստները ամրապնդել են իրենց դիրքերը երկրի նորացված կառավարությունում: Նրանց ղեկավար Եվգենիոս Վենիզելոսը դարձել է փոխվարչապետ և միաժամանակ ԱԳ նախարար: Իշխող կոալիցիայի կազմում մնացած կուսակցությունների առաջնորդները նախօրեին պայմանավորվել են պորտֆելների նոր բաշխման մասին: Ակնկալվում է, որ այսօր նախարարները երդում կտան:

Իր պաշտոնը պահպանել է ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարիսը՝ այսօրվա Հունաստանի առանցքային դեմքերից մեկը, քանի որ հենց նա է պատասխանատու միջազգային վարկատուների «եռյակի» հետ բանակցությունների համար: Այժմ իշխող կոալիցիայի մեծամասնությունը խորհրդարանում նվազագույն է, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---