Հայկական դրամի 20-ամյակի կապակցությամբ ԿԲ-ն թողարկել է 500 արծաթե մետաղադրամ

Հայկական դրամի 20-ամյակի կապակցությամբ ԿԲ-ն թողարկել է 500 արծաթե  մետաղադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---