Վարկերի և տուգանքների վճարում՝ նաև բջջայինից

Վարկերի և տուգանքների վճարում՝ նաև բջջայինից

PanARMENIAN.Net - ՄոբիԴրամի միջոցով այժմ կարելի է բջջայինից համալրել թե սեփական, և թե մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները:

Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն և լրացնել համապատասխան տվյալները: ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն:

Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետև՝ «Դեպի այլ համակարգեր և բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար պարզապես հավաքեք *444# Ձեր բջջայինից և հետևեք հրահանգներին:

Այս ծառայությունները հասանելի են նաև առցանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---