Ն. Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա սովորական առևտուր է26 հունիսի 2013 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու հարցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկնաբանում է որպես սովորական առևտուր: Այս մասին նա այսօր ասաց Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանը ռազմական տեխնիկայի ամենախոշոր արտադրողներից ու մատակարարներից մեկն է և զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ ոչ ՀԱՊԿ անդամ: Դա բիզնես է, շուկա, այլ հարց է, որ ոչ ՀԱՊԿ անդամ երկներին զենք վաճառելիս, այս դեպքում՝ Ադրբեջանին, մեք առաջին հերթին առաջնորդվում ենք տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքով և այդ սկզբունքն էլ գործարքի ժամանակ հաշվի է առնվել »,-ասաց Նիկոլայ Բորդյուժան: Հարցին, թե այս գործարքից հետո ինչով կփոխհատուցի Ռուսաստանը Հայաստանին, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Ռուսաստանն արդեն փոխհատուցում է` և բավական ուժեղ ու ակտիվ: Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան, որը կոչված ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայ-թուրքական սահմանը հայ սահմանապահների հետ հսկում են նաև ռուսները: Դա էական ներդրում է Հայաստանի անվտանգության ապահովման հարցում»: Նիկոլայ Բորդյոժան այս համատեքստում ընդգծեց, որ Հայաստանը ՀԱԿՊ-ի ակտիվ անդամ է և անվտանգության ապահովման համար ցանկացած պահի իրավունք ունի ստանալ օգնություն կազմակերպության անդամ պետություններից: Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |