2012թ․ ստացիոնար բուժում է ստացել 214 թմրամոլ

2012թ․ ստացիոնար բուժում է ստացել 214 թմրամոլ

PanARMENIAN.Net - 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովը որոշեց, որ ամեն տարի հունիսի 26-ին նշվի թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը։ Այս տարվա կարգախոսն է. «Թող քո նոր թմրամիջոցը դառնա առողջ ապրելակերպը»:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում հաստատուն կամք արտահայտել թմրամիջոցների օգտագործման, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ վստահեցնում է, որ կշարունակի առավել հաստատակամությամբ զբաղվել թմրամոլության կանխարգելման, թմրամոլությամբ հիվանդ մարդկանց հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ տրամադրելու և թմրամոլության հասցրած վնասները նվազեցնելու գործով:

Ներկայումս ՀՀ առողջապահական համակարգի նարկոլոգիական ծառայության կողմից հաշվառված է 4332 թմրամոլ, այդ թվում կաննաբինոիդների օգտագործման կապակցությամբ 2480 հոգի, օպիոիդների օգտագործման կապակցությամբ 1850 հոգի և 85 թունամոլ: Նրանցից 55-ը թմրամոլ, իսկ 11-ը թունամոլ կանայք են: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49-ը տարեկան են:

2012 թվականին ստացիոնար բուժում են ստացել 214 թմրամոլ և 3 թունամոլ: Հունիսի 1-ի դրությամբ մեթադոնային փոխարինող բուժում են ստանում 213 հոգի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---