Թբիլիսիի ակնկալիքները «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մեծ են

Թբիլիսիի ակնկալիքները «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մեծ են

PanARMENIAN.Net - Թբիլիսիի ակնկալիքները «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից, որը կանցնի Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը, մեծ են, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

«Մենք բազում հարցեր քննարկեցինք, երկրում ընթացող գործընթացները, մեր հաջողությունները ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին և այլն»,-ասել է նա: Մայա Փանջիկիձեն նշել է, որ Վրաստանը ակնկալում է, որ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---