ԱԱԽ քարտուղար. Նախատեսվում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

ԱԱԽ քարտուղար. Նախատեսվում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ստորագրեցին արձանագրություն, որում ներառված է 20 կետ, գործունեության 20 ուղղություն, որը կիրականացվի ՀԱՊԿ քարտուղարության հետ:

Հանդիսավոր ստորագրումից հետո մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների միջև:

«Մենք ստորագրեցինք փաստաթուղթ, որով նախատեսվում է 20 ուղղություններով խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ: Դա ներառում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ: Մենք պայմանավորվեցին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք ունեն ոչ միայն երկկողմ նշանակություն, այլև ներգրավված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Դրանք վերաբերում են ռազմական համագործակցության հետագա խորացմանը»,- ասաց նա: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ձևավավորվում են հավաքական անվտանգության ուժեր Հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է:

Նա հայտնեց, որ ստեղծվելու են միացյալ հավաքական ավիացիոն ուժեր, արագ արձագանքման ստորաբաժանումները կվերազինվեն նորագույն սպառազինություններով, ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվեն հատուկ փրկարարական ստորաբաժանումներ, կձևավորվի մշտական երկխոսության մեխանիզմ Հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների միջև: Կստեղծվեն նաև կիբերանվտանգության մշտական գործող կենտրոններ ՀԱՊԿ անդամ երկրներում. «Հայաստանը այս ուղղությամբ կլինի առաջամարտիկներից մեկը: Քայլեր կձեռնարկվեն մեր ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը ռազմական արդյունաբերության ոլորտում»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշեց, որ գոհ է բանակցությունների արդյունքներից և շեշտեց, որ բոլոր նախապես ծրագրված միջոցառումները, որոնք վերաբերում են Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև Կովկասում անվտանգության համակարգի ստեղծմանը, իրականացվում են: «Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Բոլոր այդ հարցերն առաջին հերթին վերաբերում են Հայաստանի`որպես ՀԱՊԿ անդամ երկրի, անվտանգության ապահովմանը: Մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նախատեսված է իրականացնել այս տարվա ընթացքում: Այս տարի Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների ոչ ֆորմալ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Կովկասում տեղի ունեցող զարգացումները»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---