Լևոն Մելիք-Շահնազարյան. Սպառազինության մրցավազքում Ադրբեջանը պետք է մեզ հասնի

Լևոն Մելիք-Շահնազարյան. Սպառազինության մրցավազքում Ադրբեջանը պետք է մեզ հասնի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը սահմանի որոշ հատվածներում այնպիսի խտության և հզորության կրակային տեխնիկա է կուտակում, որի խնդիրն այդ ուղղություններում մեր պաշտպանությունն արագ ճեղքելն ու որոշ խնդիրներ լուծելն է: Երեկ Բաքվի զորահանդեսի ժամանակ ցուցադրված տեխնիկան և, առհասարակ, Ադրբեջանի սպառազինության ձեռքբերման տրամաբանությունը վերլուծելով` ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշվածին ավելացրեց.«Քայլ առաջ դեպի այդ նպատակը կա, բայց դա դեռ բավական չէ, որպեսզի Ադրբեջանը կարողանա պլանավորածի պես կայծակնային պատերազմ վարել և հաղթել: Մտահոգիչ է, բայց մենք ունենք հնարավորություն շատ արագ չեզոքացնել այն պոտենցիալ վտանգը, որ այդ սպառազինությունն առաջադրել է»:

Ջամալյանը նշեց, որ հայկական կողմը պետք է առավելագույնս օգտագործի հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության հնարավորությունները: «Մենք պետք է պատրաստ լինենք, որ մեզ սպառազինությունների նոր մրցավազք է սպասվում, բայց, ինչպես երեկ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կուրորեն չենք ներքաշվի դրա մեջ», - ասաց նա և պարզաբանեց, որ մեր խնդիրը պետք է լինի ասիմետրիկ սպառազինության ձեռքբերումը: Այն կկանխի, կզսպի պատերազմը` միաժամանակ ունենալով հզոր հրթիռային տեխնիկա, որ նույնիսկ Ադրբեջանի կենտրոնը խոցելու հնարավորություն ունի և կարող է հարկ եղած դեպքում շարքից հանել Ադրբեջանի` կայծականային պատերազմի ամբողջ պլանը: Այս պարագայում սիմետրիկ պատասխանը ևս չի անտեսվում` ձեռք են բերվում նոր հակատանկային միջոցներ, ռեակտիվ հրետանի:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքով, սպառազինությունների մրցավազքի պայմաններում, ոչ թե Հայաստանն է Ադրբեջանի հետևից գնում, այլ հակառակը. «Ադրբեջանն է մեր հետևից գալիս: Միայն հիշենք, որ 1 ամիս առաջ Հայաստանը ձեռք բերեց շատ ավելի լուրջ տեխնիկա»:

Քաղաքագետը նկատի ունի Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոյի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռներ և «Տորնադո-Գ» համազարկային կրակի համակարգեր:

Անդրադառնալով երեկ զորահանդեսի ժամանակ Ալդրբեջանի նախագահի հայտարարություններին` նա նշեց. «Ալիևի հայտարարությունը շաբլոն, ստանդարտ հայտարարություն էր: Դե հիմա պարադ է, եկել է, պիտի մի բան ասեր: Տարին 10 անգամ նման հայտարարություն անում է: 7 տարի առաջ նույնիսկ հայտարարեցին, թե 100 տոկոսով պատրաստ են պատերազմի ու ժամանակը եկել է: Իրենց տոկոսային հաշվարկների մեխանիզմներն այդպես էլ անհասկանալի մնացին»:

Քաղաքագետը նշեց, որ նման հայտարարություններով Ալիևը նախընտրական, ներքին խնդիրներ է լուծում, նաև բնիկ ժողովուրդների հետ կապված հարցեր, իսլամիստական շարժումն է Ադրբեջանում օրեցօր ուժեղանում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---