Բորդյուժա. Անթույլատրելի է զենքի մատակարարումն այն ընդդիմությանը, որի կազմի մեջ ահաբեկիչներ կան

Բորդյուժա. Անթույլատրելի է զենքի մատակարարումն այն ընդդիմությանը, որի կազմի մեջ ահաբեկիչներ կան

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ սիրիական հարցի զինված լուծում գոյություն չունի և չափազանց մտահոգված է, որ որոշ պետություններ աջակցում են ընդիմության զինված ստորաբաժանումներին:

Այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ այդ ստորաբաժանումների կազմի մեջ են և անջատողական, և ահաբեկչական մի շարք կազմակերպություններ: «Այսօր սիրիական ընդդիմության կազմում, ցավոք սրտի, գործում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներ: Ես ավելի քան ապշած եմ միջազգային հանրության նման մեղմ արձագանքով մարդակերության այն կադրերին, որոնք տեսանյութերի միջոցով մեզ ցուցադրել են սիրիական ընդդիմության որոշ անդամներ: Անգամ այս փաստերը ստիպում են վերաարժեվորել այն իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Սիրիայում և այն աջակցությունը, որն ընդդիմությունն այսօր ստանում է որոշ պետություններից»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա շեշտեց նաև, որ անթույլատրելի է զենքի մատակարարումն այն ընդդիմությանը, որի կազմի մեջ ահաբեկիչներն են մտնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---