2013 թվականի հունվար-մայիսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ

2013 թվականի հունվար-մայիսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ, ինչը 7.6%-ով պակաս է անցյալ տարվա նույնժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ովնվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 386,1 հազար տոննա բեռ՝ 19,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մայիսի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 594,2 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 1,4%-ով:

2,4%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը նվազել է 10,5%-ով:

Բեռնափոխադրումների անկումը պայմանավորված է որոշ բեռների նախատեսվածից քիչ բեռնմումով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով միջոցներ են ձեռնարկվում երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավվման, երկաթուղային բեռնափոխադրումների խթանման ուղղություններով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---