Մշակույթի նախարարը խոստացել է օգնել PanARMENIAN.Net-ի «Օբյեկտիվ» նախագծի հերոսին

Մշակույթի նախարարը խոստացել է օգնել PanARMENIAN.Net-ի «Օբյեկտիվ» նախագծի  հերոսին

PanARMENIAN.Net - Վլադիմիր Հակոբյանը հայտնի լարախաղաց է և երկար տարիներ զբաղվել է իր սիրած աշխատանքով, սակայն վերջին շրջանում մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում և նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Լարախացը PanARMENIAN.Net ի «Օբյեկտիվ» նախագծում պատմել էր, որ բազմիցս քաղաքապետարան ու Մշակույթի նախարարություն է դիմել, որ թույլ տան քաղաքի մի հատվածում ներկայացումներ կազմակերպի, բայց պատասխան չի ստացել: Բացի այդ նրան պետք է շնորհվեր մշակույթի վաստակավոր գործչի կոչում, ինչը չի արվել:

Այս առիթով Վլադիմիր Հակոբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրությույուն է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն:

Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերում ներառվել էր համապատասխան միջոցառումների կազմակերպման ծրագրեր, սակայն, ելնելով տնտեսական իրավիճակից` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառի նոր նախաձեռնությունների համար պետբյուջեի կողմից ֆինանսական հավելյալ միջոցներ չեն տրամադրվել:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենց կողմից պատրաստվել է համապատասխան առաջարկության փաթեթ Վ. Հակոբյանին մշակույթի վաստակավոր գործչի կոչում շնորհելու համար, որը սահմանված կարգով, 2013 թ. սեպտեմբերին կներկայացվի ՀՀ կառավարություն, իսկ միջոցառումներ կազմակերպելու դեպքում էլ` պատրաստակամ են նրան ներգրավել դրանցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---