Իրաքում պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել

Իրաքում պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Իրաքում պայթյունների հետևանքով ավելի քան 22 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:

Բաղդադի հյուսիսում և հարավում երկու պայթյուն է տեղի ունեցել սրճարանում, որտեղ երիտասարդները Ռեալ Մադրիդ-Բարսելոնային ֆուտբոլային ակումբների խաղն էին դիտում: Ոստիկանության և բուժաշխատողների տվյալներով` զոհվել է 8 մարդ:

Եվս երկու պայթյուն է տեղի ունեցել Բաղդադից հյուսիս-արևելք 50կմ հեռավորության վրա գտնվող Բաակուբա քաղաքում, սուրճի խանութներում: Զոհվել է 10 մարդ:

Բաղդադից հարավ 65 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում սրճարանի մոտ պայթյունից մահացել է 3 մարդ: Մեկ մարդ էլ զոհվել է ռումբի պայթյունից, որը փակցված է եղել նրա ավտոմեքենայի վրա:

Վերջին շրջանում Իրաքում ահաբեկչություններն ամեն օր են տեղի ունենում: ՄԱԿ-ի տվյալներով` 2013 թվականի ապրիլից այստեղ 2 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---