ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուս զբոսաշրջիկներին ավելի զգույշ լինել Եգիպտոսում

ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուս զբոսաշրջիկներին ավելի զգույշ լինել Եգիպտոսում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է համաքաղաքացիներին՝ զգուշացնելով, որ նրանք ձեռնպահ մնան Եգիպտոս այցելելուց: ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.«Քանի որ ընդդիմությունը նախատեսում է հունիսի 30-ին բողոքի լայնածավալ ակցիաներ անցկացնել, նվիրված գործող նախագահի պաշտոնավարման 1-ամյակին, հուսով ենք, որ իշխանությունները ու Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը կգործեն բացառապես իրավական դաշտում»:

Սակայն ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս այն զբոսաշրջիկներին, որոնք այնուամենայնիվ, կորոշեն արձակուրդն անցկացնել այդ ոչ այնքան հանգիստ երկրում, չայցելել զանգվածային բողոքի վայրեր՝ մնալով հյուրանոցի տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---