Վրաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը կողմ է հարաբերությունների հաստատմանը Ռուսաստանի հետ

Վրաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը կողմ է հարաբերությունների հաստատմանը Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը կողմ է հարաբերությունների հաստատմանը Ռուսաստանի հետ: Ինչպես վկայում են Միջազգային հանրապետության ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները, վրացիների մոտ 82 տոկոսը հանդես է գալիս այդ նախաձեռնության օգտին առանց սահմանափակումների, ևս 11 տոկոսը կողմ է դրան մասնակիորեն:

Միևնույն ժամանակ, հարցվածների 57 տոկոսը Ռուսաստանը համարում է քաղաքական և տնտեսական սպառնալիք իր երկրի համար: Եվս 61 տոկոսը կողմ է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին, իսկ 67 տոկոսը՝ անդամակցությանը ԵՄ-ին:

Հարցումն անց է կացվել մայիսին, հարցման է ենթարկվել մոտ 4 հազար մարդ Վրաստանի ողջ տարածքում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---