Վատիկանի «հաշվապահն» իր հաշվեհամարների վրա 20 մլն եվրո է կուտակել

Վատիկանի «հաշվապահն» իր հաշվեհամարների վրա 20 մլն եվրո է կուտակել

PanARMENIAN.Net - Վատիկանի եպիսկոպոս Նունցիո Սկարանոյի փաստաբանները պնդում են, որ իրենց հաճախորդն անմեղ է: Ուրբաթ օրը բարձրաստիճան պաշտոնյան, որն աշխատում էր քաղաք-պետության ֆինանսական կառույցներում, ձերբակալվել է խոշոր փողերի լվացման մեջ մեղադրանքով: Ըստ քննության, Սկարանոն և ևս երկու քաղաքացիական անձինք փորձել են շվեյցարական բանկի միջոցով կանխիկացնել 20 մլն եվրո:

Սուրբ աթոռը հայտնել է, որ եպիսկոպոս Սկարանոն դեռ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ քննության մասին, զրկվել էր իր պարտականությունները կատարելու հնարավորությունից, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---