Լ.Ալավերդյան. Անհրաժեշտ է անհայտ կորածների կարգավիճակի մասին օրենք ընդունել

Լ.Ալավերդյան. Անհրաժեշտ է անհայտ կորածների կարգավիճակի մասին օրենք ընդունել

PanARMENIAN.Net - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ անհրաժեշտ է անհայտ կորած ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենք ընդունել, որը թույլ կտա օգնություն հատկացնել նրանց ընտանիքներին։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում մոտ 90 մարդու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հավաքվել, որոնք արդեն փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Լարիսա Ալավերդյանն ունի 952 անհայտ կորածների ցուցակ։ «Պատերազմական գործողությունների ընթացքում մենք Մարտակերտի շրջանում 547 անհայտ կորածների ցուցակ ունեինք։ Դեպքերից մեկ տարի անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգնեց մեզ և Ադրբեջանը այդ մարդկանցից 19-ին վերադարձրեց»,- հիշեց նա։

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 1998թ-ին հարցում էին արել և ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ իրենց մոտ էլ ոչ ոք չկա։ «Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո կտրուկ խզվեցին կապերը հասարակական կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ հաջողվել էր վերդարձնել 2000-ից ավելի հայերի, այդ թվում՝ 20 երեխայի և 47 կնոջ»,- ասաց նա: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այդ ընթացքում կրկնակի թվով ադրբեջանցիներ են վերադարձվել իրենց երկիր։ Նշենք, որ այսօր Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիների հիշատակի օրն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---