Էդվարդ Սնոուդենը հրաժարվել է քաղաքական ապաստանից Ռուսաստանում

Էդվարդ Սնոուդենը հրաժարվել է քաղաքական ապաստանից Ռուսաստանում

PanARMENIAN.Net - ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից, սակայն հետո հրաժարվեց իր խնդրանքից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հուլիսի 2-ին պատմել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ Պեսկովի, պատճառը Մոսկվայի առաջ քաշած պայմաններն են, այն է՝ դադարեցնել ԱՄՆ-ին վնասող գործունեությունը:

Ընդ որում Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտադիր չէ արտահանձնել Սնոուդենին ԱՄՆ, քանի որ այնտեղ մահապատիժ կա, հայտնում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---