Պռոշյանի գյուղապետարանի դիմաց Հրաչ Մուրադյանի հիշատակի մոմավառություն տեղի ունեցավ![]() 2 հուլիսի 2013 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Պռոշյանի գյուղապետարանի դիմաց տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ ուղիղ երեք ամիս առաջ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի: Մոմավառութունից առաջ գյուղացիները գյուղապետարանի դիմացի ասֆալտի այն հատվածը, որի վրա կրակոցից հետո ընկել էր գյուղապետը և դեռ արյան հետքեր կային, փոխարինեցին սև քարով: Դրա վրա դրվեցին վառված մոմերը: PanARMENIAN.Net ի թղթակիցը Պռոշյանից հայտնում է, որ մոմավառությանը ներկա էին նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Հրաչ Մուրադյանի հետ արցախյան պատերազմում կռված ազատամարտիկներ և այլք: Արծվիկ Մինասյանը նշեց, որ որպես Հրաչ Մուրադյանի ընկեր, ՀՅԴ անդամ և ԱԺ պատգամավոր պահանջելու է, որ պետության դեմ ուղղված այս ոճրագործության բացահայտվի: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |