Իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ իսլամիստները գողանան հաղթանակը

Իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ իսլամիստները գողանան հաղթանակը

PanARMENIAN.Net - «Մտավախություն կար, որ սալաֆիտները, ավելի ծայրահեղական լինելով, քան «Մահմեդական եղբայրները», կարող էին գործի դրվել բանակի միջամտության դեպքում, սակայն Սաուդյան Արաբիայի թագավորի ողջույնը եգիպտական բանակին «տապալեց նրանց»,- PanARMENIAN.Net ին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ֆասիհ Բադերհանը: «Մենք դեռ չունենք ԱՄՆ հստակ արձագանքը կատարվածին, թեև կոնգրեսականներից մեկն արդեն հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել ֆինանսական օժանդակությունն Եգիպտոսին: Սակայն, ես չեմ կարծում, որ «Մահմեդական եղբայրները» ագրեսիվ կլինեն և հավանաբար հարկավոր է քաղաքական պայքարի սպասել: Մյուս կողմից բանակը ճնշում գործադրեց ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հատվածում, որպեսզի այն ապակայունացման գործոն չդառնա բուն Եգիպտոսում»,-ասել է նա:

Բադերհանը նաև նշել է, որ Եգիպտոսի իրադարձությունները անպայման կանդրադառնան սիրիական հակամարտության վրա, ընդ որում դրական առումով: «Վերջին իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ ծայրահեղական իսլամիստները գողանան հաղթանակը: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում այլ գործընթացներ կսկսվեն, այդ թվում նաև Սիրիայում»,-ասել է Բադերհանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---