ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. մեկ զոհ, մեկ վիրավոր

ՃՏՊ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. մեկ զոհ, մեկ վիրավոր

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին` ժամը 22.38-ին, ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն.Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն.Դադաշյանի դին և հանձնլ «1-03» ծառայության աշխատակիցներին. իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---