Ոստիկանությունն ուսումնասիրում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությունը![]() 6 հուլիսի 2013 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ծանոթ է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությանը, որով «դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները»: «Հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը», - նշված էր հայտարարության մեջ։ PanARMENIAN.Net ի թղթակցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հայտարարությունն ուսումնասիրվում է։ «Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրված «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարն անհետացել էր հունիսի 29-ի երեկոյան` ակցիայի ժամանակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |