Հրանուշ Հակոբյանն առաջարկել է Գլենդեյլի կրթական խորհրդի նախագահին համատեղ աշխատանքային խումբ ստեծղել![]() 6 հուլիսի 2013 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի կրթական խորհրդի նախագահ Նայիրի Նահապետյանին: Նախարարն իր խոսքում նշեց. «Շնորհակալ եմ Ձեզ Գլենդեյլի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, շատ եմ կարևորում մեր երկկողմ հարաբերությունների խորացումը: Մենք Ձեզ հետ կարող ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որով կկարողանանք իրականացնել տարբեր կրթական և մշակութային ծրագրեր», ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Նայիրի Նահապետյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ջերմ ընդունելության, կառուցողական և աշխատանքային խնդիրների վերաբերյալ քննարկման համար: Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակած գրքերը, ծանոթացրեց նախարարության կողմից կազմած տարեգրքերն ու սփյուռքահայերին վերաբերող այլ ձեռնարկները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |