Սյունիքի մարզ այցելած բնապահպանների առաջին ապացույցները (վիդեո)

Սյունիքի մարզ այցելած բնապահպանների առաջին ապացույցները

PanARMENIAN.Net - 2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Նախատեսված էր նաև այց Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր:

Հունիսի 26-ին երեկոյան ժամը վեցից հետո բնապահպանները հասնել են հանքավայրի տարածք և ականատես եղել վթարային վիճակի: Հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը ՀԲՃ կարծիքով կառուցված է սխալ և գործում է խախտումներով:

Ըստ պոչամբարի պահակների խոսքերի, նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է: Բնապահպանների տեսախցիկը աղետալի վիճակ է փաստագրել։ Ամբողջական տեսանյութը կհրապարակվի հուլիսի 9-ին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---