Ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժինը նոր շենքի ունի![]() 6 հուլիսի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և խորհրդակցությունների դահլիճով ու այլ հնարավորություններով: Նշվել է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովմանը, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելուն: Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց շենքի շահագործումը, ըստ ոստիկանության ղեկավարության, ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |