Մոլդովացի ՄԻՊ-ը Անդրեասյանին․ Հուսով եմ՝ Գրիգորիուի հայտարարությունը մեր միջև գժտության պատճառ չի դառնա

Մոլդովացի ՄԻՊ-ը Անդրեասյանին․ Հուսով եմ՝ Գրիգորիուի հայտարարությունը մեր միջև գժտության պատճառ չի դառնա

PanARMENIAN.Net - Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան Անատոլի Մունթեանուննամակ է գրել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ իր ափսոսանքն է հայտնել օրերս ՀՀ խորհրդարանում մոլդովացի փաստաբանի հակահայկական հայտարարությունների համար։ Մոլդովայի Օմբուդսմենը մասնավորապես գրել է․

«Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները, ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ:

Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:

Հուսով եմ, որ այն, ինչ պատահեց Երևանում, չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---