«Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված ուժերում»․ կլոր սեղան-քննարկում Երևանում

«Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված ուժերում»․ կլոր սեղան-քննարկում Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը «Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ Զինված ուժերում» թեմայով համատեղ կլոր սեղան-քննարկում են անցկացրել: Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ զբաղվող հայաստանյան փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, հայտնում են ասոցիացիայից։

Բացման խոսքով հանդես են եկել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը: Քննարկումը վարել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:

Հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ֆինանսական մասի պետ, ԱՌՀԻ-ի հայցորդ, կապիտան Մհեր Փարվանյանը և ՀՀ պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը:

Նրանք վեր հանել են սոցիալական պաշտպանության ոլորտում առկա բացթողումները, դրանց ազդեցությունը ՀՀ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վրա և այդ բացթողումների լուծման հնարավոր ուղիները: Շեշտվել է, որ զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացումը կարևոր նշանակություն ունի հասարակության շրջանում զինծառայողների հանդեպ պատշաճ վերաբերմունքի ձևավորման հարցում:

Ելույթներից հետո տեղի ունեցած քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն են արտահայտլ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Ամփոփելով քննարկումը՝ Բենիամին Պողոսյանը նշեց, որ ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները՝ ներկայացնելով համապատասխան մասնագիտական գնահատումները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---