Եվրատեսիլ-2014-ը կանցնի Դանիայում մայիսի 6-10-ը

Եվրատեսիլ-2014-ը կանցնի Դանիայում մայիսի 6-10-ը

PanARMENIAN.Net - Որոշվել են Եվրատեսիլ-2014-ի անցկացման վերջնական ժամկետները: Այդ մասին հայտարարել է «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն, նորվեգացի Յոն Օլա Սանդը, հայտնում է Deutsche Welle-ն:

Մրցույթի եզրափակիչը հաջորդ տարի կանցնի մայիսի 10-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 6-ին և 8-ին: Ամառվա ընթացքում նաև որոշում կկայացվի այն մասին, թե Դանիայի որ քաղաքում կանցնի երգի մրցույթը: Եվրատեսիլ-2013-ի հաղթող ճանաչվեց դանիացի երգչուհի Էմելի դը Ֆորեսթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---