Կիրո Մանոյան. Զենք ձեռք բերելուց հետո Ադրբեջանի մոտ պատերազմ սկսելու գայթակղությունը մեծանում է

Կիրո Մանոյան. Զենք ձեռք բերելուց հետո Ադրբեջանի մոտ պատերազմ սկսելու գայթակղությունը մեծանում է

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը ռազմավարական գործընկերոջը հարիր պահվածք չէր: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ այդ գործարքը ՀՀ-ՌԴ պայմանագրային պարտավորությունների խախտում չէր, սակայն այստեղ կա շատ մեծ բայց: «Եթե հավատանք մեկնաբանություններին, թե այդ զենքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտում, այդուհանդերձ, պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ նման պետության ձեռքին զենք է հայտնվում»,- ասաց Կիրո Մանոյանը և նշեց, որ դրանով պատերազմ սկսելու գայթակղությունն Ադրբեջանի մոտ մեծանում է:

Ըստ Կիրո Մանոյանի` Ռուսաստանը պետք է զգար, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները, քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից: «Ռուսաստանը գնաց տնտեսական գործարքի՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար»,- շեշտեց Կիրո Մանոյանը:

Նշնենք, որ Ռուսաստանը Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարում, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---