Նինո Բուրջանաձե. Պետք է վերջ տալ էքսպերիմենտներին մեր երկրի հետ

Նինո Բուրջանաձե. Պետք է վերջ տալ էքսպերիմենտներին մեր երկրի հետ

PanARMENIAN.Net - Ըստ Ժողովրդավարական շարժման առաջնորդ, նախագահության թեկնածու Նինո Բուրջանաձեի, «Վրացական երազանքից» նրա մրցակից Գեորգի Մարգվելաշվիլին պրոֆեսիոնալ չէ և պետք է վերջ տալ էքսպերիմենտներին երկրի հետ: «Ինչպես կարող է մի մարդ, որը կյանքի ընթացքում ոչ մի բանաձև չի ստորագրել, ղեկավարել մի երկիր, որի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, որտեղ այդքան խնդիրներ կան: «Վրացական երազանքն» ասում է, որ ցանկանում է հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն նույնպիսի հայտարարություններ է անում, ինչ և Ազգային շարժումը: Նա Ռուսաստանն օկուպանտ է անվանում, ասում է, որ Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա և որ Ռուսաստանին ոչ ոք չի հարցնում: Երբ նման հայտարարություններ են արվում, խնդիրները չեն լուծվում: Մենք անկախ երկիր ենք և պետք է Արևմուտքի հավասար գործընկերը լինենք:…Երբ ես իամացա, որ Բաթումը դարձել է միասեռական զբոսաշրջության քաղաքներից մեկը, արյունը գլխիս խփեց: Մենք սեքսուալ զբոսաշրջության երկիր չենք: Մենք անկախ երկիր ենք, և պետք է այնպիսի որոշում կայացնենք, որը շահավետ է մեր երկրի համար»,-ասել է Բուրջանաձեն «25-րդ ալիքին» տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---