Քաղաքապետն անակնկալ այցով եղել է Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին

Քաղաքապետն անակնկալ այցով եղել է Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:

Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այսուհետ անակնկալ այցերով պարբերաբար կլինի բոլոր վարչական շրջաններում՝ տեղում հետևելու վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմակերպվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անձամբ լսելու և ծանոթանալու բնակիչների բարձրացրած խնդիրներին:

Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:

Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---