Հարկադիր կատարման ծառայությունը 2013 թ. առաջին կիսամյակում բռնագանձել է շուրջ 10 մլրդ դրամ11 հուլիսի 2013 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքներին, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Մինչ քննարկման մեկնարկը ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց Խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Հայրապետյանի խոսքով՝ սա գիտական խորհրդի գնահատականն է Ծառայության կատարած հետևողական աշխատանքին, որն, ի դեմս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ուշադրություն է դարձնում ոչ միայն գործնական, այլ նաև տեսական և գիտական հարցերին: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2013 թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ըստ օրակարգի` ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։ Զեկուցվել է, որ 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ դրամի սահմանագիծը, հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 51.447 -ի դիմաց: Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10.319.390.439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7.123.852.314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2.250.682.094 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 5.128.092.540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1.132.856.332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 10.382 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55.064, նախորդ տարվա 50.623-ի դիմաց: Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն կիսամյակի արդյունքների և միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |