Քաղաքապետարան. Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են

Քաղաքապետարան. Աբովյան փողոցում տեղադրված կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են

PanARMENIAN.Net - Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաների տեղադրման վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները նախօրեին եղել են տեղում և, անմիջապես կասեցնելով շինարարական աշխատանքները, ձեռնամուխ են եղել արդեն տեղադրված կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:

Նշենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն ազահազնգել էր, որ Աբովյան փողոցից հանված տաղավարների տեղում նախօրեին կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---